Հոդված 23
Հոդված 23
Գույք
1. 6-րդ հոդվածում նշված՝ անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի կայուն բազային վերաբերող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային նավերով և օդանավով ներկայացված գույքը և այդպիսի ծովային նավերի և օդանավի շահագործմանը վերաբերող շարժական գույքով ներկայացված գույքը հարկվում են միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության՝ որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարությունը:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
Գլուխ IV
Կրկնակի հարկման բացառման մեթոդները