Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

Փոխհամաձայնեցման ընթացակարգ

1. Այն դեպքում, երբ անձը կարծում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է 25-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:

2. Եթե դիմում-բողոքը համարվում է արդարացի, և եթե իրավասու մարմինը ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա կձգտի գործը վճռել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով:

Ձեռք բերված ցանկացած համաձայնություն իրականացվում է՝ անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությունում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած տարաձայնություններ կամ կասկածներ կձգտեն լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ՝ սույն Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ՝ նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով: Երբ համաձայնության գալու համար նպատակահարմար է կարծիքների բանավոր փոխանակումը, ապա այդպիսի փոխանակումը կարող է տեղի ունենալ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված Հանձնաժողովի միջոցով:

5. Նախորդ կետերում նախատեսված դեպքերում, եթե Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները համաձայնության չեն գալիս կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ այդ մարմիններից մեկին առաջին անգամ գործը ներկայացվելուց հետո երկու տարվա ընթացքում, և հարկատուն(երը) համաձայնում է (են) միջնորդ դատարանի որոշումների պարտադիր լինելուն, իրավասու մարմինները յուրաքանչյուր առանձին դեպքի համար կարող են ստեղծել այդպիսի միջնորդ դատարան, որին վստահվում է մասնագիտական կարծիք տալ կրկնակի հարկումը բացառելու մեթոդի վերաբերյալ: Այդ դատարանը կարող է ստեղծվել միայն այն դեպքում, եթե շահագրգիռ կողմերը նախապես, առանց որևէ վերապահումների կամ պայմանների, հրաժարվեն իրենց պետությունների դատարաններում ընթացքի մեջ գտնվող դատավարությունից:

Միջնորդ դատարանը պետք է բաղկացած լինի երեք անդամներից, որոնք նշանակվում են հետևյալ կերպ. յուրաքանչյուր իրավասու մարմին նշանակում է մեկ անդամի, իսկ այդ երկու անդամները փոխադարձ համաձայնությամբ նշանակում են նախագահ, որը պետք է ընտրվի յուրաքանչյուր Պայմանավորվող պետության կամ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) այլ անդամ պետության անկախ փորձագետներից:

Միջնորդ դատարանը, հայտնելով իր կարծիքը, պետք է կիրառի սույն Կոնվենցիայի դրույթները և միջազգային իրավունքի սկզբունքները՝ հաշվի առնելով Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությունը: Միջնորդ դատարանը կհաստատի ընթացակարգի իր սեփական կանոնները:

Շահագրգիռ անձը կարող է դիմումի հիման վրա լսվել կամ ներկայանալ միջնորդ դատարան, իսկ դատարանի պահանջի դեպքում այդպիսի անձը պետք է անձամբ ներկայանա դատարան կամ այդ նպատակի համար նշանակի ներկայացուցիչ:

6. Միջնորդ դատարանը պետք է կարծիքը հայտնի գործը ներկայացվելուց հետո վեց ամսվա ընթացքում: Միջնորդ դատարանը պետք է ղեկավարվի իր անդամների ձայների մեծամասնությամբ:

Յուրաքանչյուր իրավասու մարմնի կողմից նշանակված անդամների քվեարկության հետ կապված տարաձայնության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

Միջնորդ դատարանի կողմից մասնագիտական կարծիքը արտահայտվելուց հետո վեց ամսվա ընթացքում իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ պետք է միջոցներ ձեռնարկեն հարկային վիճահարույց հարցի պատճառը վերացնելու նպատակով: Ձեռնարկված միջոցները կարող են նաև չհամապատասխանել միջնորդ դատարանի արտահայտած կարծիքին: Եթե միջնորդ դատարանի կողմից կարծիքը արտահայտվելուց հետո վեց ամսվա ընթացքում իրավասու մարմինները համաձայնության չեն գալիս հարկային վիճահարույց հարցի պատճառը վերացնելու վերաբերյալ, ապա նրանք պետք է ենթարկվեն այդ կարծիքին և իրականացնեն այն:

7. Միջնորդ դատավարության ծախսերը հավասարապես պետք է բաշխվեն Պայմանավորվող պետությունների միջև:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։