Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ընդհանուր սահմանումներ

1. Սույն Կոնվենցիայում, եթե համատեքստը այլ բան չի պահանջում.

ա) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն,

բ) «Իտալիա» տերմինը նշանակում է Իտալիայի Հանրապետություն,

գ) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, համատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Իտալիա,

դ) «անձ» տերմինը ներառում է՝ ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավորում, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,

զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետությունում որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարություն ունեցող ձեռնարկության կողմից շահագործվող ծովային նավով կամ օդանավով, բացառությամբ այն դեպքերի, երբ ծովային նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,

ը) «ազգային անձինք» տերմինը նշանակում է.

i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող բոլոր ֆիզիկական անձինք,

ii) բոլոր իրավաբանական անձինք, ընկերակցությունները և միավորումները, որոնք Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա ստացել են իրենց այդ կարգավիճակը,

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.

i) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար և պետական եկամուտների նախարար կամ նրանց լիազոր ներկայացուցիչ,

ii) Իտալիայի դեպքում՝ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն:

2. Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան ցանկացած պահի կիրառվելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ Պայմանավորվող պետության օրենսդրությամբ տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։