Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն.

a) այդպիսի շահաբաժինները ազատվում են հարկերից այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժինները վճարող ընկերությունը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը կենսաթոշակային ապահովման համակարգն է,

b) բացառությամբ a) ենթակետով նախատեսված դեպքի, այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժինները վճարող ընկերությունը և այդ Պետության օրենսդրության համաձայն, սակայն այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի`

(i) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերություն է և ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինում է շահաբաժինները վճարող ընկերության բաժնետիրական կապիտալի առնվազն 25 տոկոսը և շահաբաժինները վճարելու պահին շահաբաժինները վճարող ընկերության բաժնետիրական կապիտալում առնվազն 1 մլն ֆունտ ստերլինգի (կամ այլ տարադրամին համարժեք գումար) ներդրում է կատարել:

(ii) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը, երբ շահաբաժինները վճարվում են եկամտից (ներառյալ գույքի արժեքի հավելաճը)` ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացված անշարժ գույքից, 6-րդ Հոդվածի իմաստով, ներդրում կատարելու միջոցով, որն այս եկամտի մեծ մասը բաշխում է տարեկան, և որի եկամուտն այդպիսի անշարժ գույքից ազատված է հարկից,

(iii) շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:

Սույն կետի դրույթները չեն ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև ցանկացած այլ տարր, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից եկամուտը, այն Պետության օրենսդրության համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ Հոդվածի դրույթները:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս Պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները, բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

6. Սույն Հոդվածի համաձայն ոչ մի արտոնություն չի տրամադրվում, եթե այն որևէ անձի հիմնական նպատակն է կամ հիմնական նպատակներից մեկը, որը կապված է բաժնետոմսերի կամ այլ իրավունքների առաջացման կամ բաշխման հետ, որոնց կապակցությամբ վճարվում են շահաբաժինները այդ առաջացման կամ բաշխման միջոցով սույն Հոդվածից օգտվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։