Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

ՏՈԿՈՍՆԵՐ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, այդպիսի տոկոսները կարող են հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են` այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը:

3. Անկախ 2-րդ կետի դրույթներից, Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսները կարող են հարկվել միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը այդ մյուս Պայմանավորվող պետության կառավարությունն է, նրա քաղաքական ստորաբաժանումը կամ իշխանության տեղական մարմինը, կամ այդ մյուս Պայմանավորվող պետության կենտրոնական բանկը կամ այդ կառավարությանն ամբողջությամբ պատկանող ցանկացած այլ հաստատություն:

4. «Տոկոսներ» տերմինը սույն Հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիպոթեքային ապահովումից և պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն Հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում: Տերմինը չի ներառում որևէ տարր, որը 10-րդ Հոդվածի դրույթների համաձայն դիտարկվում է որպես շահաբաժին:

5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ Հոդվածի դրույթները:

6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Սակայն այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

7. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, վճարվող տոկոսների գումարը որևէ պատճառով գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն Հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները:

8. Սույն Հոդվածի համաձայն ոչ մի արտոնություն չի տրամադրվում, եթե այն որևէ անձի հիմնական նպատակն է կամ հիմնական նպատակներից մեկը, որը կապված է պարտապահանջի առաջացման կամ բաշխման հետ, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները` այդ առաջացման կամ բաշխման միջոցով սույն Հոդվածից օգտվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։