Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից փաստացի տնօրինվող եկամտի` սույն Կոնվենցիայի նախորդ Հոդվածներում չհիշատակված տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, բացի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից կամ մահացած անձանց գույքի կառավարման ընթացքում վճարված եկամուտներից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ Հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամտի փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում է եկամուտը, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ Հոդվածի դրույթները:

3. Այն դեպքում, երբ 1-ին կետում հիշատակված ռեզիդենտի և մեկ այլ անձի կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, այդ կետում նշված եկամտի գումարը գերազանցում է այն գումարը (եթե այդպես է), որը կհամաձայնեցվեր նրանց միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն Հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում եկամտի ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի կիրառվող մյուս դրույթները:

4. Սույն Հոդվածի համաձայն ոչ մի արտոնություն չի տրամադրվում, եթե այն որևէ անձի հիմնական նպատակն է կամ հիմնական նպատակներից մեկը, որը կապված է իրավունքների առաջացման կամ բաշխման հետ, որոնց կապակցությամբ վճարվում է եկամուտը` այդ առաջացման կամ բաշխման միջոցով սույն Հոդվածից օգտվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։