Հոդված 16
Հոդված 16
ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ
1. Անկախ 7-րդ և 14-րդ Հոդվածների դրույթներից, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է` թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իր իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7-րդ և 14-րդ Հոդվածների դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը: