Հոդված 22
Հոդված 22
ԿԱՊԻՏԱԼ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` 6-րդ Հոդվածում նշված անշարժ գույքով ներկայացված կապիտալը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող մյուս Պայմանավորվող պետության մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքով ներկայացված կապիտալը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով և օդանավերով ներկայացված կապիտալը և այդպիսի նավերի և օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է այդպիսի կապիտալի սեփականատեր ձեռնարկությունը:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կապիտալի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում: