Հոդված 25
Հոդված 25
ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Պայմանավորվող պետության ազգային անձինք չպետք է ենթարկվեն մյուս Պայմանավորվող պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունները, որին միևնույն հանգամանքների դեպքում, մասնավորապես կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկության մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չպետք է պակաս բարենպաստ լինի այդ մյուս Պետությունում, քան այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը:
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 7-րդ կամ 8-րդ, 12-րդ հոդվածի 6-րդ կամ 7-րդ կամ 21-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կետերի դրույթները, տոկոսները, ռոյալթիները և Պայմանավորվող պետության ձեռնարկության կատարած այլ վճարումները մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են հանման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող կապիտալի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման նույն պայմաններով, ինչպես և պարտքը առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին:
4. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջովին կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակիորեն կամ անուղղակի վերահսկվում է այդ մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը հիշատակված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ նրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան առաջինը հիշատակված Պետության այլ նման ձեռնարկությունները:
5. Սույն Հոդվածում պարունակվող ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես պարտավորություն յուրաքանչյուր Պայմանավորվող պետության համար այդ Պետությունում մշտապես չբնակվող ֆիզիկական անձանց հարկման նպատակների համար տրամադրելու ցանկացած անձնական արտոնություններ, զեղչեր և նվազեցումներ, ինչպիսիք տրվում են մշտապես բնակվող անձանց կամ իր ազգային անձանց:
6. Սույն Հոդվածի դրույթները կիրառվում են սույն Կոնվենցիայի 2-րդ Հոդվածում նշված հարկերի նկատմամբ: