Հոդված 26
Հոդված 26
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Երբ անձը համարում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները բերում են կամ կբերեն նրա` սույն Կոնվենցիայի դրույթներին ոչ համապատասխանող հարկման, ապա նա կարող է այդ Պետությունների ներքին օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը ներկայացնել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդ գործը պետք է ներկայացվի սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը դիմումը կհամարի հիմնավորված և եթե չկարողանա հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` նպատակ ունենալով բացառել սույն Կոնվենցիային ոչ համապատասխան հարկումը: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն պետք է կատարվի անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքում առկա, ցանկացած ժամանակային սահմանափակումների կամ այլ ընթացակարգային սահմանափակումների, բացառությամբ այնպիսի սահմանափակումների, որոնք կիրառվում են այն պահանջների նկատմամբ, որոնք իրականացվել են այսպիսի համաձայնությունը կատարելու համար:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն լուծել բոլոր դժվարություններն ու հակասությունները, որոնք կարող են առաջանալ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև, Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում, համատեղ խորհրդակցել կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով:
5. Այն դեպքում, երբ.
a) անձը, 1-ին կետի դրույթներին համապատասխան, հարցը քննարկման է ներկայացրել Պայմանավորվող պետության իրավասու մարմնին այն հիմնավորմամբ, որ մի Պայմանավորվող պետության կամ նրանց երկուսի գործողությունները հանգեցրել են այդ անձի` սույն Կոնվենցիայի դրույթներին ոչ համապատասխան հարկման, և
b) իրավասու մարմինները ի վիճակի չեն համաձայնության հասնել լուծելու այդ հարցը 2-րդ կետին համապատասխան` մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնին տվյալ հարցի ներկայացման օրվանից երկու տարվա ընթացքում,
այդ խնդրից բխող ցանկացած չլուծված հարց փոխանցվում է արբիտրաժ (միջնորդ դատարան), եթե անձն այդպես է պահանջում: Այս չլուծված խնդիրները, սակայն, չեն փոխանցվում արբիտրաժ, եթե այդ խնդիրների վերաբերյալ որոշում արդեն կայացվել է Պետություններից մեկի դատարանի կամ վարչական իրավասության մարմնի կողմից: Եթե այս խնդրի հետ անմիջական կապ ունեցող անձը չի ընդունում փոխադարձ համաձայնությունը, որը կիրառում է արբիտրաժի որոշումը, այդ որոշումը պարտադրվում է երկու Պայմանավորվող պետություններին և ենթակա է իրականացման` անկախ այդ Պետությունների ներքին օրենսդրություններում ցանկացած ժամանակային սահմանափակումների: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն կետի կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
6. 5-րդ կետի դրույթները չեն կիրառվում սույն Կոնվենցիայի 4-րդ Հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի նկատմամբ: