Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐ
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամտից և կապիտալից գանձվող հարկերի նկատմամբ, անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտից և կապիտալից հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարից, կապիտալի ընդհանուր արժեքից, կամ եկամտի կամ կապիտալի առանձին տարրերից, այդ թվում շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից հարկերը:
3. Սույն Կոնվենցիան կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես.
a) Հայաստանում`
(i) շահութահարկ,
(ii) եկամտահարկ,
(iii) գույքահարկ,
(այսուհետ`«հայկական հարկ»),
b) Միացյալ Թագավորությունում`
(i) եկամտահարկ,
(ii) կորպորատիվ հարկ,
(iii) կապիտալի արժեքի հավելաճից հարկ,
(այսուհետ` «Միացյալ Թագավորության հարկ»):
4. Սույն Կոնվենցիան կկիրառվի նաև ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխությունների մասին: