Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում.

a) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է տարածք, ներառյալ ցամաքը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավասությունը` համաձայն ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի,

b) «Միացյալ Թագավորություն» տերմինը նշանակում է Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա, ներառյալ Միացյալ Թագավորության տարածքային ծովից դուրս ցանկացած տարածք, որը Մայրցամաքային Շելֆի վերաբերյալ նրա օրենքներով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարվում է տարածք, որտեղ կարող են իրականացվել Միացյալ Թագավորության իրավունքները` կապված ծովի հատակի և ընդերքի և դրանց բնական ռեսուրսների հետ,

c) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Միացյալ Թագավորություն,

d) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,

e) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,

f) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ,

g) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները համապատասխանաբար նշանակում են Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

h) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,

i) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.

(i) Հայաստանի դեպքում` ֆինանսների նախարարը և պետական եկամուտների կոմիտեի նախագահը կամ նրանց լիազորած ներկայացուցիչները,

(ii) Միացյալ Թագավորության դեպքում` Նորին գերազանցության եկամուտների և մաքսային հանձնաժողովի անդամները կամ նրանց լիազորած ներկայացուցիչը,

j) «ազգային անձ» տերմինը նշանակում է.

(i) Հայաստանի դեպքում` ցանկացած ֆիզիկական անձ, ով Հայաստանի քաղաքացի է և ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա, որը որպես այդպիսին իր կարգավիճակը ստացել է Հայաստանում գործող օրենքների հիման վրա,

(ii) Միացյալ Թագավորության դեպքում` ցանկացած բրիտանական քաղաքացի կամ ցանկացած այլ Համագործակցության կամ տարածքի քաղաքացիություն չունեցող ցանկացած հպատակ, եթե նա բնակության իրավունք ունի Միացյալ Թագավորությունում, ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն, ասոցիացիա կամ այլ միավորում, որը որպես այդպիսին իր կարգավիճակը ստացել է Միացյալ Թագավորությունում գործող օրենքների հիման վրա,

k) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեությունների իրականացում,

l) «կենսաթոշակային ապահովման համակարգ» տերմինը նշանակում է Պայմանավորվող պետությունում ստեղծված ցանկացած համակարգ կամ այլ մեխանիզմ, որը.

(i) որպես կանոն այդ Պետությունում ազատվում է եկամտահարկով հարկումից, և

(ii) հիմնականում գործում է ղեկավարելու կամ նախատեսելու կենսաթոշակ կամ ծերության թոշակ կամ եկամուտ ստանալու այդպիսի մեկ կամ ավելի համակարգերի օգտին:

2. Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելիս, նրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին այդ Պետության օրենսդրությամբ այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, ընդ որում` այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով` այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։