Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

ՌՈՅԱԼԹԻՆԵՐ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, այդպիսի ռոյալթիները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են` այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը ռոյալթիների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը:

3. «Ռոյալթիներ» տերմինը սույն Հոդվածում օգտագործելիս նշանակում է փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարումներ` գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների հեղինակային իրավունքի, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության (նոու-հաու) օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են ռոյալթիները` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում են ռոյալթիները, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքերում կիրառվում են 7-րդ Հոդվածի դրույթները:

5. Ռոյալթիները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Սակայն, երբ ռոյալթիներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթիներ վճարելու պարտավորությունը և այդպիսի ռոյալթիների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի ռոյալթիները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով վճարվող ռոյալթիների գումարը որևէ պատճառով գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն Հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները:

7. Սույն Հոդվածի համաձայն ոչ մի արտոնություն չի տրամադրվում, եթե այն որևէ անձի հիմնական նպատակն է կամ հիմնական նպատակներից մեկը, որը կապված է իրավունքների առաջացման կամ բաշխման հետ, որոնց կապակցությամբ վճարվում են ռոյալթիները` այդ առաջացման կամ բաշխման միջոցով սույն Հոդվածից օգտվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։