Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

1. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.

a) Երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում (ներառյալ կապիտալի արժեքի հավելաճը) կամ կապիտալ է տնօրինում, որը սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կարող է հարկվել Միացյալ Թագավորությունում, ապա Հայաստանը թույլ է տալիս.

(i) այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել Միացյալ Թագավորությունում վճարված հարկին հավասար գումար,

(ii) այդ ռեզիդենտի կապիտալի հարկից հանել Միացյալ Թագավորությունում վճարված կապիտալի հարկին հավասար գումար:

Սակայն այդպիսի հանումները երկու դեպքում էլ չպիտի գերազանցեն մինչև հանումի տրամադրումը հաշվարկված հարկի այն մասը, որը վերաբերում է, հանգամանքներից կախված, եկամտին կամ կապիտալին, որը կարող էր հարկվել Միացյալ Թագավորությունում:

b) Երբ սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթին համապատասխան Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած կապիտալը ազատվում է Հայաստանում հարկումից, ապա Հայաստանը, համենայն դեպս, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ կապիտալի մնացած մասի վրա դրվող հարկի գումարը հաշվարկելիս, հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ կապիտալը:

2. Միացյալ Թագավորության օրենսդրության դրույթներին համապատասխան Միացյալ Թագավորության տարածքից դուրս վճարման ենթակա Միացյալ Թագավորության հարկի դիմաց հարկի հաշվանցման առնչությամբ, կամ հանգամանքներից կախված, Միացյալ Թագավորության տարածքից դուրս առաջացած շահաբաժինների Միացյալ Թագավորության հարկից ազատման առնչությամբ (որը չի ազդում դրա ընդհանուր սկզբունքի վրա).

a) հայաստանյան աղբյուրներից ստացված շահույթից, եկամտից կամ վճարման ենթակա կապիտալի արժեքի հավելաճից ուղղակիորեն կամ նվազեցման միջոցով (բացառությամբ այն շահույթի առնչությամբ վճարման ենթակա շահաբաժինների հարկի դեպքի, որից վճարվում է շահաբաժինը) Հայաստանի օրենսդրությամբ և սույն Կոնվենցիային համապատասխան վճարման ենթակա հայկական հարկը ենթակա է հաշվանցման Միացյալ Թագավորության ցանկացած հարկի դիմաց` հաշվարկված շահույթի, եկամտի կամ վճարման ենթակա կապիտալի արժեքի հավելաճի այն նույն սկզբունքով, ինչ սկզբունքով հաշվարկվում է հայկական հարկը,

b) Հայաստանի ռեզիդենտ ընկերության կողմից Միացյալ Թագավորության ռեզիդենտ ընկերությանը վճարված շահաբաժինը ազատվում է Միացյալ Թագավորության հարկից, երբ Միացյալ Թագավորության օրենսդրությամբ բավարարվում են ազատման համար նախատեսված պայմանները,

c) վերին b) ենթակետի համաձայն` հարկից չազատված շահաբաժնի դեպքում (քանի որ չեն բավարարվել Միացյալ Թագավորության օրենսդրությամբ ազատման համար նախատեսված պայմանները), որը վճարվել է Հայաստանի ռեզիդենտ ընկերության կողմից Միացյալ Թագավորության ռեզիդենտ ընկերությանը, և որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է շահաբաժինը վճարող ընկերությունում ձայնի իրավունքի առնվազն 10 տոկոսը, վերին a) ենթակետում նշված հաշվանցումը նույնպես հաշվի է առնում ընկերության` իր շահույթի առնչությամբ, որից վճարվում են շահաբաժինները, վճարման ենթակա հայկական հարկը:

3. 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար, Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող շահույթը, եկամուտը և կապիտալի արժեքի հավելաճը, որը սույն Կոնվենցիային համապատասխան կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, համարվում է առաջացած այդ մյուս Պետության աղբյուրներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։