Անցնել բովանդակությանը

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող Պետություններից մեկի կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը այն ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո սկսվող ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ, դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցում ներկայացնելով: Այդ դեպքում Կոնվենցիան դադարեցնում է իր գործողությունը.

a) Հայաստանում.

(i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո ստացված եկամուտների համար,

(ii) եկամտի կամ կապիտալի մյուս հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրվանից սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի համար,

b) Միացյալ Թագավորությունում

(i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո ստացված եկամուտների համար,

(ii) հաշվի առնելով վերը նշված (i) դրույթը, եկամտահարկի և կապիտալի արժեքի հավելաճից հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու օրվան հաջորդող ապրիլի 6-րդ օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած հաշվետու տարվա համար,

(iii) կորպորատիվ հարկի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու օրվան հաջորդող ապրիլի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած ֆինանսական տարվա համար:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարվել է ք. Լոնդոնում 2011 թվականի հուլիսի 13-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն և անգլերեն լեզուներով, երկու տեքստերը հավասարազոր են:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարության միջև եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիայի ստորագրման պահին երկու կողմերը համաձայնության եկան հետևյալ դրույթների վերաբերյալ, որոնք կազմում են Կոնվենցիայի անբաժանելի մասը.

1. 4-րդ հոդվածի (Ռեզիդենտ) առնչությամբ.

Համաձայնեցված է, որ «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը ներառում է.

a) այդ Պետությունում ստեղծված կենսաթոշակային ապահովման համակարգը, և

b) կազմակերպություն, որը ստեղծվել և գործում է բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, մշակութային կամ կրթական նպատակով (կամ այդ նպատակներից մեկից ավելիի համար) և որն այդ Պետության օրենքների համաձայն հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտ, անկախ այն հանգամաքնից, որ իր ամբողջ եկամուտը կամ գույքի արժեքի հավելաճը կամ դրանց մի մասը կարող է ազատվել հարկումից այդ Պետության ներքին օրենսդրության համաձայն:

2. 11-րդ հոդվածի (Տոկոսներ) 2-րդ կետի առնչությամբ.

Համաձայնեցված է, որ Հայաստանի և Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության ներկայիս անդամ պետություններից որևէ մեկի միջև (սույն Արձանագրության ստորագրման օրվա դրությամբ) ստորագրված որևէ համաձայնագրով նախատեսվի, որ Հայաստանում առաջացող տոկոսները Հայաստանում ազատվում են հարկումից կամ Հայաստանում հարկվում են ավելի ցածր դրույքաչափով, քան սույն Կոնվենցիայում կիրառվող դրույքաչափն է, ապա այդպիսի ազատում կամ ավելի ցածր դրույքաչափ անմիջապես կկիրառվի սույն Կոնվենցիայի դրույթներով կարգավորվող տոկոսների նկատմամբ: Այդ դեպքում, համաձայնեցված է նաև, որ Հայաստանի իրավասու մարմիններն անհապաղ կտեղեկացնեն Միացյալ Թագավորության իրավասու մարմիններին, որ ապահովված են սույն կետի կիրառման պայմանները:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարվել է ք. Լոնդոնում 2011թվականի հուլիսի 13-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն և անգլերեն լեզուներով, երկու տեքստերը հավասարազոր են:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2012 թ. փետրվարի 21-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։