Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` 6-րդ Հոդվածում սահմանված, անշարժ գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից բաժնետոմսերի (բացառությամբ այն բաժնետոմսերի, որոնցում կա Ֆոնդային բորսայի էական և կանոնավոր առևտուր) կամ համադրելի մասնաբաժինների (որոնց արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակիորեն կան անուղղակիորեն ստացվում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից) օտարումից ստացված արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

4. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի այդ Պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի, կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է գույքը օտարողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։