Հոդված 27
Հոդված 27
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման կամ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենքների կիրարկման համար նախատեսված տեղին տեղեկություններ են փոխանակում Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների անունից կիրառվող ցանկացած տեսակի և նկարագրության հարկերի վերաբերյալ այն չափով, որ չափով հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային, մասնավորապես, կանխելու խարդախությունը և հեշտացնելու հարկերի վճարումից խուսափելը կանխելու դրույթների վարչարարությունը: Տեղեկությունների փոխանակումը 1-ին և 2-րդ Հոդվածներով չի սահմանափակվում:
2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին կետի դրույթի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրությամբ ստացված տեղեկությունը, և տրամադրվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են 1-ին կետում նշված հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկադիր գանձումով կամ դատական հետապնդումով, բողոքարկումները քննելով կամ վերը նշվածի հսկողությամբ: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը դատական դռնբաց նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ: Անկախ վերը նշվածից, Պայմանավորվող պետության կողմից ստացված տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակների համար, եթե այդպիսի տեղեկությունը կարող է օգտագործված լինի այդպիսի այլ նպատակների համար երկու Պետությունների օրենսդրություններին համապատասխան և եթե տրամադրող Պետության իրավասու մարմինը թույլատրում է այդպիսի օգտագործումը:
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
a) իրականացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ,
b) ներկայացնելու տեղեկություններ, որոնք հասանելի չեն այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ վարչարարության բնականոն ընթացքում,
c) ներկայացնելու տեղեկություններ, որոնք բացահայտում են որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, կամ առևտրական գործընթաց, կամ տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը:
4. Եթե Պայմանավորվող պետությունը տեղեկություններ է պահանջում սույն Հոդվածի դրույթների համաձայն, ապա մյուս Պայմանավորվող պետությունը օգտագործում է տեղեկություն հավաքելու իր միջոցները` ստանալու համար պահանջված տեղեկությունը, եթե նույնիսկ այդ մյուս Պետությունն իր սեփական հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկության անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը ենթարկվում է 3-րդ կետով սահմանված սահմանափակումներին, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը` խուսափելու տեղեկություն տրամադրելուց բացառապես այն նպատակով, որ ինքը չունի այդպիսի տեղեկության նկատմամբ ներքին հետաքրքրություն:
5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես թույլատրող Պայմանավորվող պետությանը` խուսափելու տեղեկություն տրամադրելուց միայն այն պատճառով, որ տեղեկությունը տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատությունը, գործակալությունում աշխատող թեկնածուն կամ անձը կամ վստահված անձը կամ այն պատճառով, որ այն վերաբերում է անձի սեփական շահերին: