Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

1. Ֆիզիկական անձը, ով ժամանել է Պայամանավորվող պետություն այդ Պետությունում համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այլ հավատարմագրված ուսումնական հաստատությունում դասավանդելու կամ հետազոտությունների նպատակով, և ով հանդիսանում կամ անմիջապես մինչև ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ազատվում է հարկումից առաջին հիշատակված Պայմանավորվող պետությունում այդպիսի դասավանդման կամ հետազոտությունների համար վարձատրության առումով` այդ նպատակով իր առաջին ժամանման օրվանից 2 տարին չգերազանցող ժամանակահատվածում, պայմանով, որ այդպիսի վարձատրությունն առաջանում է այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2. 1-ին կետի դրույթները չեն վերաբերում հետազոտությունից ստացվող վարձատրությանը, եթե այդպիսի հետազոտությունն իրականացվում է ոչ թե հասարակական, այլ հիմնականում հատուկ անձի կամ անձանց մասնավոր շահերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։