Հոդված 17
Հոդված 17
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
1. 18-րդ Հոդվածի 2-րդ կետին համապատասխան Պայմանավորվող պետության ռեզիդենտ անձին վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. Անկախ 1-ին կետի դրույթներից, միանվագ վճարումը, որը ստացվել է Պայմանավորվող պետությունում ստեղծված կենսաթոշակային ապահովման համակարգից և փաստացի տնօրինվում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից, ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում:
ՀՈԴՎԱԾ 18
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1. a) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
b) Սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում և այդ Պետության ռեզիդենտ ֆիզիկական անձը.
(i) այդ Պետության քաղաքացի է, կամ
(ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայությունները մատուցելու նպատակով:
2. a) Անկախ 1-ին կետի դրույթներից, Պայմանավորվող Պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից, կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
b) Սակայն, այդպիսի կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու քաղաքացին:
3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ Հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող Պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձի, ռոճիկի, կենսաթոշակների և համանման այլ վարձատրությունների նկատմամբ: