Հոդված 29
Հոդված 29
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում են միմյանց սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար իրենց օրենքներով պահանջվող ընթացակարգերն ավարտելու մասին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ ծանուցումներից վերջինը ստանալու օրվանից և նրա դրույթները գործում են.
a) Հայաստանում.
(i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված եկամուտների համար,
(ii) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի համար,
b) Միացյալ Թագավորությունում.
(i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված եկամուտների համար,
(ii) հաշվի առնելով վերը նշված (i) դրույթը, եկամտահարկի և գույքի արժեքի հավելաճից հարկերի առնչությամբ` սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ապրիլի 6-րդ օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած հաշվետու տարվա համար,
(iii) կորպորատիվ հարկի առնչությամբ` սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ապրիլի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած ֆինանսական տարվա համար: