Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

ՌԵԶԻԴԵՆՏ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է ցանկացած անձ, որն այդ Պետության օրենքների համաձայն այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության, ռեզիդենտության, կառավարման վայրի, ստեղծման (գրանցման) վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա և ներառում է նաև այդ Պետությունը և նրա ցանկացած քաղաքական ստորաբաժանում կամ իշխանության տեղական մարմին: Սակայն, այդ տերմինը չի ներառում որևէ անձ, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացած եկամտի կամ կապիտալի արժեքի հավելաճի կամ այնտեղ գտնվող կապիտալի առնչությամբ:

2. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների հիման վրա ֆիզիկական անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

a) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, իսկ եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ իր անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են,

b) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում չունի իր տրամադրության տակ մշտական կացարան, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,

c) եթե նա սովորաբար երկու Պետություններում էլ բնակվում է, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է,

d) եթե նա երկու Պետությունների ազգային անձ է կամ դրանցից և ոչ մեկում այդպիսինը չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների հիման վրա ֆիզիկական անձից տարբերվող անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն որոշել, թե սույն Կոնվենցիայի նպատակների համար այդ անձը որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ պետք է համարվի: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում, անձը չի համարվում Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ, Կոնվենցիայով նախատեսված ցանկացած արտոնություն պահանջելու նպատակով, բացառությամբ 23-րդ, 25-րդ և 26-րդ Հոդվածներով նախատեսված արտոնությունների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։