Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը ներառում է մասնավորապես.

a) կառավարման վայր,

b) մասնաճյուղ,

c) գրասենյակ,

d) գործարան,

e) արհեստանոց, և

f) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը կամ կառուցման կամ տեղակայման ծրագիրը կազմում է մշտական հաստատություն, միայն եթե այն շարունակվում է ինը ամսից ավելի ժամանակահատված:

4. Անկախ սույն Հոդվածի նախորդ դրույթներից, «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

a) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի` բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

b) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը` բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

c) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը` բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակի համար,

d) գործունեության կայուն վայրի պահումը` ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

e) գործունեության կայուն վայրի պահումը` ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

f) գործունեության կայուն վայրի պահումը` բացառապես a)-ից e) ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար, պայմանով, որ գործունեության կայուն վայրի պահման համընդհանուր գործունեությունը այդ համակցության արդյունքում շարունակում է կրել նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, եթե անկախ կարգավիճակով գործակալից տարբեր անձը, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ կետը, գործում է ձեռնարկության անունից և ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում` այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով, բացառությամբ, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշվածով, որը, եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության` այդ կետի դրույթների համաձայն:

6. Ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ այն ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, առևտրային գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, եթե այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ որը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։