Հոդված 1
Հոդված 1
ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԻՆՔ
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր Պայմանավորվող պետություններից մեկի կամ միաժամանակ երկուսի ռեզիդենտ են:
2. Այն դեպքում, երբ անձի կողմից կամ նրա միջոցով ստացվող եկամտի տեսակը, որը, Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն, հարկման առումով թափանցիկ է, այդ եկամտի տեսակը կդիտարկվի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ստացված եկամուտ, բայց միայն այն չափով, որքանով այն այդ պետության հարկային օրենսդրության նպատակների համար կհամարվի ռեզիդենտի եկամուտ: