Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐ

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանությունների կողմից եկամտից և գույքից գանձվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամտից և գույքից գանձվող հարկեր են համարվում ընդհանուր եկամտի, գույքի ընդհանուր արժեքի կամ եկամտի կամ գույքի տարրերի նկատմամբ կիրառվող բոլոր հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների հարկերը, ինչպես նաև գույքի հավելաճից գանձվող հարկերը:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես.

ա) Հայաստանում`

i) շահութահարկ,

ii) եկամտահարկ,

iii) գույքահարկ,

(այսուհետ` հայկական հարկ).

բ) Շվեդիայում`

i) ազգային եկամտահարկ (den statliga inkomstskatten),

ii) աղբյուրի մոտ պահվող հարկ շահաբաժիններից (kupongskatten),

iii) ոչ ռեզիդենտի եկամտահարկ (den särskilda inkomstskatten för utomlands bosatta),

iv) ոչ ռեզիդենտ արտիստների և ատլետների եկամտահարկ (den särskilda inkomstskatten för utomlands bosatta artister m.fl.),

v) համայնքային եկամտահարկ (den kommunala inkomstskatten) և

vi) զուտ հարստության հարկ (statlig förmögenhetsskatt),

(այսուհետ` շվեդական հարկ):

4. Սույն Կոնվենցիան կկիրառվի նաև բոլոր` համանման կամ էապես նման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո` ի լրումն 3-րդ պարբերությամբ նշված հարկերի, կամ` դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։