Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

ՕԳՈՒՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

1. Չնայած սույն Կոնվենցիայի ցանկացած այլ դրույթի` այն դեպքում, երբ.

ա) Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը եկամուտ է ստանում հիմնականում այլ պետություններից`

(i) այնպիսի գործունեությունից, ինչպիսիք են բանկային, փոխադրական, ֆինանսական կամ ապահովագրական գործունեությունը, կամ

(ii) հանդիսանում է գլխամաս, համակարգող կենտրոն կամ նմանատիպ մարմին, որոնք վարչական ծառայություններ են մատուցում կամ այլ տիպի աջակցություն ցուցաբերում այնպիսի ընկերությունների խմբի, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում հիմնականում այլ պետություններում, և

բ) նման եկամուտը կհանգեցնի բավականին ցածր հարկման` այդ պետության օրենքների համաձայն, քան այն եկամուտն է, որն ստացվում է այդ պետությունում համանման գործունեություն իրականացնելու դեպքում կամ գլխամաս, համակարգող կենտրոն կամ նմանատիպ մարմիններ հանդիսանալու պարագայում, որոնք մատուցում են վարչական ծառայություններ կամ այլ տիպի աջակցություն են ցուցաբերում այնպիսի ընկերությունների, որոնք գործունեություն են իրականացնում այդ պետությունում, ապա այդպիսի ընկերության եկամտի և նրա կողմից վճարված շահաբաժինների նկատմամբ չպետք է կիրառվեն սույն Կոնվեցիայով նախատեսված` հարկերից ազատման կամ նվազեցման դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։