Հոդված 5
Հոդված 5
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` ձեռնարկատիրական գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» տերմինը ներառում է, մասնավորապես.
ա) կառավարման վայրը,
բ) մասնաճյուղը,
գ) գրասենյակը,
դ) գործարանը,
ե) արհեստանոցը և
զ) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայրը:
3. Շինարարական հրապարակը կամ կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ վերահսկողական գործունեությունը համարվում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, եթե դրանց տևողությունը ինը ամսից ավելի է:
4. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.
ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի` բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,
դ) գործունեության կայուն վայրի պահումը` ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,
ե) գործունեության կայուն վայրի պահումը` ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեություն իրականացնելու նպատակով,
զ) գործունեության կայուն վայրի պահումը` բացառապես ա-ե ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ գործունեության կայուն վայրի պահման ընդհանուր գործունեությունը այդ համակցության արդյունքում շարունակում է կրել նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:
5. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, եթե անկախ կարգավիճակով գործակալից տարբեր անձը, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ կետը, գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար իրականացնում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է այդ Պետությունում մշտական հաստատություն ունեցող` այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար ձեռնարկվող ցանկացած գործունեության մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության` այդ կետի դրույթների համաձայն:
6. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ նա այդ Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում բրոքերի, առևտրային ընդհանուր գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ որը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պայմանավորվող պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը: