Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չպետք է ենթարկվեն որևէ այլ կամ առավել ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պահանջի, քան այն հարկումն է կամ դրա հետ կապված պահանջները, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության քաղաքացիները միևնույն հանգամանքներում, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ: Չնայած 1-ին հոդվածի դրույթներին` սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության՝ մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է պակաս բարենպաստ լինի այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումից: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող, թե նա մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով պիտի տրամադրի այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր ռեզիդենտներին:

3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 7-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետերի դրույթները, տոկոսները, ռոյալթին և Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից կատարված այլ վճարումները մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթը որոշելու նպատակով, ենթակա են նվազեցման այն նույն պայմաններով, որոնցով նվազեցվում են առաջինը նշված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկվող գույքը որոշելու նպատակով պետք է ենթակա լինի նվազեցման այն նույն պայմաններով, ինչ պայմաններով նվազեցվում է պարտքը առաջինը նշված Պետության ռեզիդենտին:

4. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է կամ ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված Պայմանավորվող պետությունում ենթարկվեն որևէ այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պահանջի, քան այն հարկումն է կամ դրա հետ կապված պահանջները, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը նշված Պայմանավորվող պետության այլ նման ձեռնարկությունները:

5. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին` սույն հոդվածի դրույթները կիրառվում են հարկերի ցանկացած տեսակի և ձևի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։