Հոդված 7
Հոդված 7
ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ շահույթը, որը, սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն, վերագրելի է այդ մշտական հաստատությանը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սույն հոդվածի և Կոնվենցիայի 22-րդ հոդվածի նպատակներով` շահույթը, որը յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում վերագրելի է 1-ին ենթակետում նշված մշտական հաստատությանը, համարվում է այն շահույթը, որը ենթադրվում է ստանալ, մասնավորապես, կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ իրականացված գործարքների մասով, եթե դա եղել է առանձին կամ անկախ կազմակերպություն, որն իրականացրել է նման կամ նմանատիպ գործունեություն, նման կամ նմանատիպ պայմաններում` հաշվի առնելով ձեռնարկության՝ մշտական հատատության կամ ձեռնարկության այլ ստորաբաժանումների միջոցով իրականացրած գործառույթները, օգտագործած ակտիվները և ստանձնած ռիսկերը:
3. Այն դեպքում, երբ, 2-րդ կետի համաձայն, Պայմանավորվող պետությունը ճշգրտում է շահույթը, որը վերագրելի է Պայմանավորվող պետություններից մեկում գտնվող ձեռնարկության մշտական հաստատությանը, և հարկում է, համապատասխանաբար, ձեռնարկության այն շահույթը, որը հարկվել էր մյուս Պայմանավորվող պետությունում, մյուս Պայմանավորվող պետությունը անհրաժեշտության դեպքում կրկնակի հարկումը վերացնելու համար կատարում է համապատասխան ճշգրտումներ, եթե համաձայն է նշված առաջին Պայմանավորվող պետության կողմից կատարված ճշգրտմանը:Եթե մյուս Պայմանավորվող պետությունը համաձայն չէ Պայմանավորվող պետության կողմից կատարված ճշգրտմանը, ապա Պայմանավորվող պետությունները պետք է ձգտեն վերացնել ցանկացած կրկնակի հարկում փոխադարձ համաձայնության միջոցով:
4. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնք առանձին քննարկվում են սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: