Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Այնուամենայնիվ, Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից վճարված շահաբաժինները կարող են նաև հարկվել այդ Պետությունում` այդ Պետության օրենքների համաձայն. սակայն եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը հանդիսանում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա այդ ձևով գանձված հարկը չի կարող գերազանցել`

ա) շահաբաժինների համախառն գումարի 0 տոկոսը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը ընկերություն է (այլ, քան գործընկերություն).

(i) ուղղակիորեն տնօրինում է շահաբաժինները վճարող ընկերության կապիտալի առնվազն 25 տոկոսը,

(ii) այդ ակտիվները տնօրինում է առնվազն երկու տարի` մինչև սույն ենթակետի համաձայն որևէ պահանջ ներկայացնելը,

(iii) այդ ընկերությունը ազատված է շահաբաժինների հարկումից,

բ) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը ընկերություն է (այլ, քան գործընկերություն), որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժինները վճարող ընկերության կապիտալի առնվազն 10 տոկոսը,

գ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:

Սույն կետի դրույթները չեն ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև` եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է հարկային կարգավորման այնպես, ինչպես բաժնետոմսերից եկամուտը` այն Պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի համար վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։