Հոդված 29
Հոդված 29
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը մյուսին գրավոր պետք է ծանուցի սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար իր օրենքով պահանջվող ընթացակարգերը կատարելու մասին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ ծանուցումներից վերջինն ստանալուց հետո 30-րդ օրը, և նրա դրույթները գործում են.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվին հաջորդող տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո վճարվող կամ հաշվանցվող գումարների համար,
բ) եկամտի և գույքի այլ հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվին հաջորդող տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող հարկային տարում գանձվող հարկերի համար: