Հոդված 18
Հոդված 18
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կողմից այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները, որոնք կենսաթոշակ չեն, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում և այդ Պետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից, ով.
i) այդ Պետության քաղաքացի է կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վարձատրության նկատմամբ: