Հոդված 14
Հոդված 14
ԵԿԱՄՈՒՏ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
1. Հաշվի առնելով 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե այդպիսի աշխատանքը չի կատարվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը կատարվում է այդ կերպով, դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Անկախ 1-ին կետի դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում կատարվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը նշված Պետությունում, եթե.
ա) ստացողը դիտարկվող հարկային տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում, և
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը:
3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավի վրա կամ օդանավում կատարվող աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կարող է հարկվել այդ Պետությունում: Այն դեպքում, երբ Շվեդիայի ռեզիդենտը վարձատրություն է ստանում Շվեդական ավիաուղիների համակարգ (SAS) օդային փոխադրումների կոնսորցիումի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող օդանավում կատարվող աշխատանքի դիմաց, այդ վարձատրությունը ենթակա է հարկման միայն Շվեդիայում: