Անցնել բովանդակությանը

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող պետությունների կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցում ուղարկելով ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ: Այդ դեպքում Կոնվենցիան դադարեցնում է իր գործողությունը.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` վեցամսյա ժամանակահատվածին հաջորդող տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո վճարված կամ հաշվանցված գումարների նկատմամբ,

բ) եկամտի և գույքի այլ հարկերի առնչությամբ` վեցամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսաթվին հաջորդող տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող հարկային տարում գանձված հարկերի համար:

Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի փետրվարի 9-ին, երկու հավասարազոր բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, շվեդերեն և անգլերեն: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» Կոնվենցիայի ստորագրման պահին Պայմանավորվող պետությունները համաձայնության եկան հետևյալ դրույթների շուրջ, որոնք կազմում են Կոնվենցիայի անբաժանելի մասը.

5-րդ հոդվածի 4-րդ կետի առնչությամբ

Համաձայնեցված է, որ «առաքում» հասկացությունը չի ներառում առաքման համար նախատեսված խանութներից վաճառքի իրականացումը:

7-րդ հոդվածի առնչությամբ

Համաձայնեցված է, որ մշտական հաստատությանը վերագրելի ծախսերի նվազեցման պայմանները սահմանվում են այն Պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը` 23-րդ հոդվածի կանոններին համապատասխան (անխտրականություն):

11-րդ հոդվածի 2-րդ կետի առնչությամբ

Համաձայնեցված է, որ Հայաստանի և ներկայումս (սույն Արձանագրության ստորագրման օրվա դրությամբ) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ հանդիսացող պետություններից որևէ մեկի հետ սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո որևէ այլ համաձայնագրով Հայաստանում առաջացող տոկոսների համար Հայաստանում չհարկելու կամ ավելի ցածր դրույքաչափով հարկելու դրույթներ սահմանելու դեպքում այդ դրույթները կկիրառվեն սույն Կոնվենցիայով նախատեսված տոկոսների հարկման նկատմամբ: Համաձայնեցված է նաև, որ այդ դեպքում Հայաստանի իրավասու մարմինը անհապաղ կտեղեկացնի Շվեդիայի իրավասու մարմնին, որ տեղի են ունեցել փոփոխություններ` հանգեցնելով սույն պարբերության կիրառմանը:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ` համապատասխան կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի փետրվարի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, շվեդերեն և անգլերեն: Հայերեն և շվեդերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 29-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։