Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

ՌԵԶԻԴԵՆՏ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, ով, այդ Պետության օրենքների համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր բնակության, ռեզիդենտության, ստեղծման վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը և դրա ցանկացած` կառավարական մարմին կամ գործակալություն, քաղաքական ստորաբաժանում կամ տեղական իշխանություն: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, ով ենթակա է հարկման այդ Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացած եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի մասով:

2. Այն դեպքում, երբ, 1-ին կետի դրույթների հիման վրա, ֆիզիկական անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ իր տրամադրության տակ ոււնի մշտական կացարան. իսկ եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են,

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար երկու Պետություններում էլ բնակվում է կամ չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է,

դ) եթե նա երկու Պետությունների քաղաքացի է կամ դրանցից և ոչ մեկի քաղաքացի չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Այն դեպքում, երբ, 1-ին կետի դրույթների հիման վրա, ֆիզիկական անձ չհանդիսացող անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կձգտեն փոխադարձ համաձայնությամբ որոշել, թե սույն Կոնվենցիայի նպատակների համար այդ անձը ո՛ր Պայմանավորվող պետության ռեզիդենտ պետք է համարվի: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում անձը չի համարվում Պայմանավորվող պետություններից և ոչ մեկի ռեզիդենտ` Կոնվենցիայիով նախատեսված ցանկացած արտոնություն պահանջելու նպատակների համար, բացառությամբ 22-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։