Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Պայմանավորվող պետություններն աջակցություն կցուցաբերեն միմյանց եկամտային հայցերի հավաքագրման գործում: Այդ աջակցությունը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանել սույն հոդվածի կիրառման եղանակը:

2. «Եկամտային հայց» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` Պայմանավորվող պետության, նրա քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանությունների կողմից սահմանված` ցանկացած տեսակի և բնույթի հարկի գծով առաջացած ապառքի գումար` այնքանով, ինչքանով այդպես սահմանված հարկումը չի հակասում սույն Կոնվենցիայի կամ ցանկացած այլ միջազգային պայմանագրի, որի մասնակից են Պայմանավորվող պետությունները, ինչպես նաև` այդպիսի գումարի հետ կապված տոկոսներ, վարչական տույժեր և հավաքագրման կամ պահման ծախսեր:

3. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության եկամտային հայցը պետք է ապահովվի այդ Պետության օրենքներով և վերաբերում է այն անձի ապառքին, որն այդ պահին այդ Պետության օրենքներով չի կարող կանխել դրա հավաքագրումը, այդ եկամտային հայցը, այդ Պետության իրավասու մարմինների պահանջով, գանձման նպատակով պետք է ընդունվի մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմինների կողմից: Այդ եկամտային հայցը կհավաքագրվի այդ մյուս Պետության կողմից` նրա սեփական հարկերի հարկադրման և հավաքագրման համար կիրառվող օրենքների դրույթների համաձայն, այնպես, ինչպես եթե այդ եկամտային հայցը լիներ այդ մյուս Պետության եկամտային հայցը:

4. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության եկամտային հայցը այնպիսի հայց է, որի վերաբերյալ այդ Պետությունը կարող է, իր օրենքի համաձայն, հավաքագրումն ապահովելու համար պահպանման միջոցներ ձեռնարկել, ապա այդ եկամտային հայցը, այդ Պետության իրավասու մարմնի պահանջով, պետք է ընդունվի մյուս Պետության իրավասու մարմնի կողմից` պահպանման միջոցներ ձեռնարկելու նպատակով: Այդ մյուս Պետությունը պետք է պահպանման միջոցներ ձեռնարկի այդ եկամտային հայցի առնչությամբ` իր օրենքների դրույթների համաձայն, այնպես, ինչպես եթե այդ եկամտային հայցը լիներ այդ մյուս Պետության եկամտային հայցը, եթե նույնիսկ այդ միջոցների կիրառման պահին եկամտային հայցը հարկադրված չէ կատարման առաջինը նշված Պետությունում, կամ ապառքը վերաբերում է այն անձին, որն իրավունք ունի կանխելու դրա հավաքագրումը:

5. Անկախ 3-րդ և 4-րդ կետերի դրույթներից` Պայմանավորվող պետության կողմից 3-րդ կամ 4-րդ կետերի նպատակներով ընդունված եկամտային հայցը ենթակա չէ այդ Պետությունում այդ Պետության օրենքներով եկամտային հայցի նկատմամբ` իր բնույթի հիման վրա կիրառելի ժամանակային սահմանափակման կամ վերապահված որևէ գերակայության: Բացի այդ` 3-րդ կամ 4-րդ կետերի նպատակներով Պայմանավորվող պետության կողմից ընդունված եկամտային հայցը չի կարող այդ Պետությունում ունենալ որևէ գերակայություն, որը կիրառելի է այդ եկամտային հայցի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով:

6. Պայմանավորվող պետության եկամտային հայցի գոյության, հիմնավորվածության կամ գումարի վերաբերյալ դատական գործերը չպետք է ներկայացվեն մյուս Պայմանավորվող պետության դատարան կամ վարչական մարմին:

7. Եթե Պայմանավորվող պետության կողմից 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված պահանջները ներկայացվելուց հետո` ցանկացած պահի, և նախքան մյուս Պայմանավորվող պետության կողմից համապատասխան եկամտային հայցի հավաքագրումն ու փոխանցումը առաջինը նշված Պետությանը այդ եկամտային հայցը դադարում է գոյություն ունենալ`

ա) 3-րդ կետին համապատասխանող պահանջի դեպքում, երբ առաջինը նշված Պետության եկամտային հայցը, որը հնարավոր է իրականացնել այդ Պետության օրենքներով, և ապառքը վերաբերում է այն անձին, որն այդ պահին չի կարող, այդ Պետության օրենքների համաձայն, կանխել դրա հավաքագրումը, կամ

բ) 4-րդ կետին համապատասխանող պահանջի դեպքում, երբ առաջինը նշված Պետության եկամտային հայցը, որի առնչությամբ այդ Պետությունը կարող է, իր օրենքների համաձայն, պահպանման միջոցներ ձեռնարկել դրա հավաքագրումն ապահովելու համար,

ապա առաջինը նշված Պետության իրավասու մարմինն անմիջապես պետք է ծանուցի մյուս Պետության իրավասու մարմնին այդ փաստի մասին, և, մյուս Պետության ընտրությամբ, առաջինը նշված Պետությունը պետք է կասեցնի կամ հետ վերցնի իր հայցը:

8. Սույն հոդվածի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`

ա) իրականացնել իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին կամ վարչական պրակտիկային հակասող վարչական միջոցառումներ.

բ) իրականացնել պետական քաղաքականությանը (հասարակական կարգին) հակասող միջոցառումներ.

գ) ցուցաբերել աջակցություն, եթե մյուս Պայմանավորվող պետությունը չի իրականացրել հավաքագրման կամ պահպանման համար, հանգամանքներից կախված, իր օրենքներով կամ վարչական պրակտիկայով ընդունված բոլոր ողջամիտ միջոցները.

դ) ցուցաբերել աջակցություն այն դեպքերում, երբ վարչական բեռն այդ Պետության համար բացահայտորեն համամասնական չէ մյուս Պայմանավորվող պետության կողմից ստացվող օգուտին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։