Հոդված 21
Հոդված 21
ԳՈՒՅՔ
1. Գույքը, որը ներկայացված է 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով, պատկանում է Պայմանավորվող պետության ռեզիդենտին և գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Գույքը, որը ներկայացված է Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող` մյուս Պայմանավորվող պետության մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի տեսքով, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Գույքը, որը ներկայացված է Պայմանավորվող պետության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով և օդանավերով և նման նավերի և օդանավերի շահագործման հետ կապված շարժական գույքով, ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
Սկանդինավյան ավիաուղիների համակարգ (SAS) օդային փոխադրումների կոնսորցիումի գույքի նկատմամբ սույն կետի դրույթները կիրառվում են միայն այդ կոնսորցիումի մեջ SAS Sverige AB-ի` SAS-ում շվեդական գործընկերոջ մասնակցությանը համապատասխանող գույքի մասով:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի այլ տեսակները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
5. Եթե, 4-րդ պարբերության համաձայն, Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող անձի գույքի հարկման իրավունքը պատկանում է միայն այդ Պետությանը, ապա այդպիսի գույքը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ զուտ գույքը ենթակա չէ զուտ գույքի ընդհանուր հարկման` առաջինը նշված Պետության օրենսդրության համաձայն: