Հոդված 12
Հոդված 12
ՌՈՅԱԼԹԻՆԵՐ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն Պայմանավորվող պետությունում առաջացող ռոյալթիները կարող են հարկվել նաև այդ Պետությունում՝ այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը:
3. «Ռոյալթիներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` ցանկացած տեսակի վճարում գրական, արտիստիկ կամ գիտական աշխատանքների, ներառյալ՝ կինեմատոգրաֆիական ֆիլմերի և ռադիո- կամ հեռուստատեսային հեռարձակման համար ֆիլմերի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, դիզայնի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են ռոյալթիները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում են ռոյալթիները, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքերում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթիները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Սակայն երբ ռոյալթիներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթիներ վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի ռոյալթիները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքների համաձայն` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները: