Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործման հետ կապված շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

Սկանդինավյան ավիաուղիների համակարգ (SAS) օդային փոխադրումների կոնսորցիումի ստացած շահույթների նկատմամբ սույն կետի դրույթները կիրառվում են միայն այդ կոնսորցիումի մեջ SAS Sverige AB-ի` SAS-ում շվեդական գործընկերոջ մասնակցությանը համապատասխանող շահույթների մասով:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից բաժնետոմսերի օտարումից ստացված արժեքի հավելաճը, որի արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակիորեն կան անուղղակիորեն ստացվում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշվածից տարբեր ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է գույքն օտարողը:

6. Չնայած 5-րդ կետի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացած անձի կողմից, ով դարձել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ընկերությունում բաժնետոմսերի կամ այլ իրավունքների կամ գործընկերությունում տոկոսների օտարումից ստացված շահույթը կարող է հարկվել առաջինը նշված Պետությունում, եթե գույքի օտարումը կատարվել է այն ամսաթվին հաջորդող 7 տարվա ընթացքում` ցանկացած ժամանակ, երբ անձը դադարել է լինել առաջինը նշված Պետության ռեզիդենտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։