Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտները, որոնք նշված չեն սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում է եկամուտը, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի տեսակները, որոնք նշված չեն սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում և առաջանում են մյուս Պայմանավորվող պետությունում, կարող են հարկվել այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։