Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ

1. Հայաստանի դեպքում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.

ա) Երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կարող են հարկվել Շվեդիայում, Հայաստանը թույլ է տալիս.

i) այդ ռեզիդենտի եկամտային հարկից հանել Շվեդիայում վճարված հարկին հավասար գումար,

ii) այդ ռեզիդենտի գույքահարկից հանել Շվեդիայում վճարված գույքահարկին հավասար գումար:

Սակայն այդպիսի նվազեցումները երկու դեպքում էլ չպետք է գերազանցեն մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերաբերում է, հանգամանքներից կախված, այն եկամտին կամ գույքին, որը կարող էր հարկվել Շվեդիայում:

բ) Երբ, սույն Կոնվենցիայի որևէ դրույթի համաձայն, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Հայաստանում ազատվում է հարկումից, ապա Հայաստանը, համենայն դեպս, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի վրա դրվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:

2. Շվեդիայի դեպքում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.

ա) Երբ Շվեդիայի ռեզիդենտն ստանում է եկամուտ, որը Հայաստանի օրենքներով և սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կարող է հարկվել Հայաստանում, Շվեդիան Շվեդիայի, օտարերկրյա հարկի հաշվանցման վերաբերյալ օրենքների (դրանք կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել` առանց փոփոխելու ընդհանուր սկզբունքները) դրույթների համաձայն, պետք է թույլ տա նվազեցնել այդպիսի եկամտի հարկից Հայաստանում այդ եկամտի համար գանձված հարկի գումարի չափով:

բ) Երբ Շվեդիայի ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, ենթակա է հարկման միայն Հայաստանում, ապա Շվեդիան շվեդական հարկի սահմանային դրույքաչափը որոշելու ժամանակ կարող է հաշվի առնել այն եկամտի չափը, որը ենթակա է հարկման միայն Հայաստանում:

գ) Չնայած սույն պարբերության «ա» ենթակետի դրույթներին` Հայաստանի ռեզիդենտ ընկերության կողմից վճարված շահաբաժինները, որոնք վճարվում են Շվեդիայի ռեզիդենտ ընկերությանը, պետք է ազատված լինեն շվեդական հարկից` համաձայն շվեդական օրենքի դրույթների, որը կարգավորում է օտարերկյա ընկերությունների կողմից շվեդական ընկերություններին վճարվող շահաբաժինների հարկումից ազատման հարցերը:

դ) Երբ Շվեդիայի ռեզիդենտին պատկանում է գույք, որը, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կարող է հարկվել Հայաստանում, Շվեդիան թույլ է տալիս այդ ռեզիդենտի գույքահարկից նվազեցում Հայաստանում վճարված հարկի գումարի չափով: Այնուամենայնիվ, այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված շվեդական գույքահարկի այն մասը, որը համապատասխանում է այն գույքին, որը կարող էր հարկվել Հայաստանում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։