Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը ներկայացնել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է ինքը, կամ, եթե իր գործը վերաբերում է 23-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի քաղաքացին է: Գործը պետք է ներկայացվի Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:

2. Իրավասու մարմինը, եթե դիմումը համարի հիմնավորված և եթե չկարողանա հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի գործը կարգավորել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` նպատակ ունենալով խուսափելու սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումից: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է կատարվի` անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքներում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն կարգավորել ցանկացած դժվարություն կամ տարաձայնություն, որոնք կարող են առաջանալ Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են խորհրդակցել նաև Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում՝ կրկնակի հարկումը վերացնելու նպատակով:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են միմյանց հետ հաղորդակցվել ուղղակիորեն` նախորդ կետերի իմաստով համաձայնության հասնելու նպատակով:

5. Այն դեպքում, երբ.

ա) 1-ին ենթակետի համաձայն` անձը Պայմանավորվող պետության իրավասու մարմնին է ներկայացրել գործ այն հիմքով, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցրել են այդ անձի համար սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, և

բ) իրավասու մարմինները, մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնին գործը ներկայացնելուց հետո` երեք տարվա ընթացքում, չեն կարողանում համաձայնության գալ 2-րդ կետով սահմանված կարգով այդ գործը կարգավորելու համար, ապա այդ գործից բխող ցանկացած չլուծված խնդիր պետք է ներկայացվի արբիտրաժ, եթե անձը դա պահանջի: Այնուամենայնիվ, այդ չլուծված խնդիրները չեն կարող ներկայացվել արբիտրաժ, եթե Պետություններից որևէ մեկի դատարանի կամ վարչական ատյանի կողմից արդեն իսկ կայացվել է որոշում: Բացառությամբ այն դեպքերի, եթե գործին ուղղակիորեն առնչություն ունեցող անձը չի ընդունում արբիտրաժային որոշումը կատարելու փոխադարձ համաձայնությունը, այդ որոշումը պարտադիր է երկու Պայմանավորվող պետությունների համար և պետք է իրականացվի` անկախ այդ Պետությունների ներքին օրենքներով սահմանված ժամանակային սահմանափակումից: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են փոխադարձ համաձայնությամբ կարգավորել սույն կետի կիրառման կարգը:

6. ա) 5-րդ կետի դրույթները չեն կիրառվում այն դեպքերի նկատմամբ, որոնք նշված են 4-րդ հոդվածի 3-րդ կետում, կամ, 7-րդ հոդվածի համաձայն, մշտական հաստատությանը գույքի վերագրման խնդիրների առնչությամբ:

բ) Չնայած 5-րդ կետի դրույթներին` գործը չի կարող ներկայացվել արբիտրաժ, եթե Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները եկել են համաձայնության առ այն, որ նշված գործը ցանկալի չէ լուծել արբիտրաժի միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։