Հոդված 9
Հոդված 9
ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Այն դեպքում, երբ.
ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալի մեջ, կամ
բ) նույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալի մեջ,
և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը հաշվեգրված կլիներ նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով նման ձևով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել:
2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթում ներառում և, համապատասխանաբար, հարկում է այն շահույթը, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պետությունում, և այդ ձևով ներառված շահույթը համարվում է շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ առաջինը նշված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև պայմանները լինեին նույնպիսին, ինչպիսին կլինեին անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ մյուս Պետությունը կատարում է այդպիսի շահույթից իր կողմից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում, եթե այդ մյուս Պետությունը համարում է ճշգրտումը արդարացի: Այդպիսի ճշգրտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Կոնվենցիայի մյուս դրույթները, և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ: