Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 15. Միջազգային պայմանագրի նախագիծը պայմանագրի մյուս կողմի փոխհամաձայնեցմանը ներկայացնելը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 15. Միջազգային պայմանագրի նախագիծը պայմանագրի մյուս կողմի փոխհամաձայնեցմանը ներկայացնելը

1. Իրավասու գերատեսչությունից միջազգային պայմանագրի նախագծի լրամշակված կամ վերամշակված տեքստը, դրան առնչվող շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների պատճենները, վերջիններիս վերաբերյալ իրավասու գերատեսչության առարկությունները ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը`

1) ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում իրավասու գերատեսչության հետ ճշգրտումներ է կատարում միջազգային պայմանագրի նախագծի տեքստում, այդ թվում` հայերեն և օտար լեզուներով տարբերակների նույնականության ապահովման ուղղությամբ։

Միջազգային պայմանագրի նախագծում և դրա հայերեն ու օտար լեզուներով տեքստերում ճշգրտումներ կատարելու աշխատանքներին` ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել նաև շահագրգիռ գերատեսչությունները.

2) պայմանագրի նախագծի օտար լեզվով կազմված տեքստը փոխհամաձայնեցման նպատակով դիվանագիտական ուղիներով ներկայացնում է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտին, որի հետ նախատեսվում է կնքել տվյալ պայմանագիրը։

Եթե պայմանագիրը կնքվելու է միջազգային պայմանագրի մեկից ավելի սուբյեկտների հետ, ապա դրա օտար լեզվով տեքստը ներկայացվում է նրանցից յուրաքանչյուրին, իսկ եթե այդ սուբյեկտների հետ տեքստի փոխհամաձայնեցումը կատարվում է նրանց մասնակցությամբ գործող միջազգային կազմակերպության միջոցով` վերջինիս համապատասխան լիազորություններով օժտված մարմին, կամ կողմերի միջև պայմանավորվածության համաձայն` համակարգողին։

2. Արտաքին գործերի նախարարությունը միջազգային պայմանագրի նախագիծը, իսկ եթե նախագիծը ներկայացրել է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտը` հայկական կողմի լրամշակած նախագիծը միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտի ներկայացնելուց հետո, նշված սուբյեկտի հետ դիվանագիտական ուղիներով ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, իրավասու գերատեսչությանը, անհրաժեշտության դեպքում` նաև շահագրգիռ գերատեսչություններին ներգրավելով, կազմակերպում և ղեկավարում է մյուս կողմի հետ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ բանակցություններ վարելու, պայմանագիրը ստորագրելու նպատակով հայկական կողմի մասնակցության հետ կապված աշխատանքները։

3. Եթե փոխհամաձայնեցման սույն հոդվածով նախատեսված փուլում միջազգային պայմանագրի մյուս կողմից նոր տեքստ է ստացվում, ապա դրա ներպետական համաձայնեցման սույն օրենքի 11-12-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը չեն վերսկսվում, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու գերատեսչության կարծիքով այդ նոր տեքստը էականորեն տարբերվում է սույն օրենքով սահմանված կարգով ներպետական ընթացակարգերով համաձայնեցված տեքստից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։