Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ

Հոդված 36. Միջազգային պայմանագրին միանալը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 36. Միջազգային պայմանագրին միանալը

1. Սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով ստանալով միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության համաձայնությունը, արտաքին գործերի նախարարությունը 10-օրյա ժամկետում գրավոր դիմում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված մարմիններին և վերջիններից ստանում այդ կետերով նախատեսված տեղեկանքները և մյուս փաստաթղթերը` միանալու ենթակա միջազգային պայմանագրի վերաբերյալ։

Անհրաժեշտության դեպքում արտաքին գործերի նախարարությունը կարող է տվյալ միջազգային պայմանագրի հայերեն տեքստն ուղարկել շահագրգիռ այլ գերատեսչություններ` այդ պայմանագրին միանալու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին կարծիք ստանալու նպատակով։

2. Տեղեկանքները և կարծիքները ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, տվյալ միջազգային պայմանագրին միանալու վերաբերյալ իր եզրակացությամբ և բոլոր փաստաթղթերի պատճեններով արտաքին գործերի նախարարությունը պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին։

3. Հայաստանի Հանրապետության Նախագահը, ստանալով միանալու համար ներկայացված միջազգային պայմանագիրը և դրան կից փաստաթղթերը, իրականացնում է սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով կամ 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները։

4. Միջազգային պայմանագրին միանալու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունում է այդ պայմանագիրը վավերացնելու մասին օրենք, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահը հրապարակում է այդ պայմանագիրը հաստատելու մասին հրամանագիր:

(36-րդ հոդվածը փոփ. 31.05.17 ՀՕ-89-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։