Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ
Հոդված 37. Միջազգային պայմանագրին միանալու մասին որոշում չընդունելու հետևանքները
Հոդված 37. Միջազգային պայմանագրին միանալու մասին որոշում չընդունելու հետևանքները
1. Եթե միանալու համար սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված միջազգային պայմանագրի վերաբերյալ միանալու մասին օրենքը չի ընդունվում, ապա այն կրկին կարող է ներկայացվել Ազգային ժողով` սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
(37-րդ հոդվածը խմբ. 31.05.17 ՀՕ-89-Ն)