Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի և օրենքների հարաբերակցությունը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի և օրենքների հարաբերակցությունը

1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է:

Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն:

2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, ապա կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրի նորմերը:

3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաստատված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերով, կարգադրություններով, կառավարության որոշումներով կամ գերատեսչական նորմատիվ ակտերով, ապա կիրառվում են հաստատված միջազգային պայմանագրի նորմերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։