Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ

Հոդված 29. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագիրը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 29. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագիրը

1. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է ընդունել հայկական կողմի ստորագրած միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին, ապա այդ պայմանագիրը Ազգային ժողովի վավերացմանը չի ներկայացվում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։

2. Նկատի ունենալով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է հանձնարարել երկկողմ պայմանագրի մյուս կողմի հետ բանակցություններ վարել դրանում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված հակասությունները վերացնելու շուրջ։

Նման գործողություններ կարող է նախաձեռնել նաև իրավասու գերատեսչությունը կամ արտաքին գործերի նախարարությունը` միմյանց հետ համաձայնեցմամբ:

3. Սույն հոդվածով նախատեսված միջազգային պայմանագրի համապատասխան դրույթը վերացնելու կամ այլ դրույթով փոխարինելու շուրջ բանակցությունների արդյունքում փոխհամաձայնություն ձեռք բերվելու դեպքում դա ամրագրվում է տվյալ միջազգային պայմանագրի փոփոխված տեքստի ստորագրումով կամ այդ պայմանագրի անբաժանելի մաս կազմող արձանագրության ստորագրումով։ Վերջինում հստակ նշվում է, թե պայմանագրի որ հոդվածը կամ դրույթն է հանվում տեքստից կամ փոխարինվում այլ դրույթով։

Պայմանագրի նորացված տեքստը կամ դրա անբաժանելի մաս կազմող արձանագրությունը հայկական կողմից ստորագրում է սույն օրենքով միջազգային պայմանագիր ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձը։

Դրանից հետո միջազգային պայմանագիրը սույն օրենքի 26-27-րդ հոդվածների պահանջների պահպանումով կրկին ներկայացվում է վավերացման կամ հաստատման։

4. Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող պարտավորություններ նախատեսող բազմակողմ միջազգային պայմանագիրը հնարավորություն է տալիս այն վավերացնելու Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ նախատեսող դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից չկատարվելու կամ նրա համար դրանք պարտադիր չլինելու վերաբերյալ վերապահում կամ հայտարարություն արվելու միջոցով, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ պայմանագիրը ներկայացնում է համապատասխան վերապահումով կամ հայտարարությունով Ազգային ժողովի վավերացմանը։

(29-րդ հոդվածը փոփ. 31.05.17 ՀՕ-89-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։