Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 45. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում ուղղումներ կատարելը, այդ պայմանագիրը մեկնաբանելը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 45. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում ուղղումներ կատարելը, այդ պայմանագիրը մեկնաբանելը

1. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի բնօրինակում կամ հաստատված պատճենում (պատճեններում) սխալ հայտնաբերելու դեպքում դրա ուղղումը կատարվում է հայկական կողմի և պայմանագրի մյուս կողմի միջև փոխհամաձայնեցված եղանակով, իսկ փոխհամաձայնեցման բացակայության դեպքում` նման հարցեր կարգավորող միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։

2. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը մեկնաբանվում է պայմանագրի առարկայի և նպատակների լույսի ներքո` պայմանագրի տերմիններին տրված սովորական նշանակությանը համապատասխան։

Մեկնաբանման անհրաժեշտություն առաջանալիս այն իրականացվում է նման հարցեր կարգավորող միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։

3. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուղղման կամ դրա մեկնաբանման աշխատանքներին հայկական կողմից ներգրավվում են իրավասու գերատեսչության, արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, անհրաժեշտության դեպքում` նաև շահագրգիռ մյուս գերատեսչությունների համապատասխան մասնագետները։

4. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում ուղղում կատարելու կամ պայմանագիրը մեկնաբանելու արդյունքում կազմված փաստաթուղթը միջազգային պայմանագիր չի համարվում, բայց հաշվի է առնվում պայմանագրի կատարման ընթացքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։