Հոդված 49. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի պաշտոնական հրատարակումը
Հոդված 49. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի պաշտոնական հրատարակումը
Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած (կնքված) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը հրատարակվում է «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրում», որը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» հավելվածը։
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է արտաքին գործերի նախարարության սահմանած կարգով և պարբերականությամբ։
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրում» յուրաքանչյուր պայմանագրի վերաբերյալ տեղեկություններ են նշվում պայմանագրի ուժի մեջ մտնելու տարվա, ամսվա և ամսաթվի, պայմանագրի գործողությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու (չեղյալ համարելու), պայմանագրի գործողությունը երկարաձգելու վերաբերյալ։