Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 8. Միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 8. Միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքումը սույն օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի կնքման նախաձեռնության դրսևորման և այդ պայմանագրի վավերացման կամ հաստատման հետ կապված և դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ամբողջությունն է։

2. Հայաստանի Հանրապետության միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ` արտաքին գործերի նախարարություն), գերատեսչությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները։

3. Գերատեսչությունները կարող են հանդես գալ իրենց իրավասության մեջ մտնող հարցերի կարգավորմանը վերաբերող միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ:

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ շահագրգիռ մեկից ավելի գերատեսչություններ: Այդ գերատեսչությունները կարող են նաև սեփական նախաձեռնությամբ կամ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանձնարարությամբ կամ առաջարկությամբ համատեղ մշակել միջազգային պայմանագրի նախագիծը: Այդ դեպքում դրանցից մեկը հանդես է գալիս որպես գլխավոր նախաձեռնող և պատասխանատվություն է կրում միջազգային պայմանագրի նախագծի համաձայնեցման համար սույն օրենքով սահմանված ընթացակարգերի իրականացման համար։

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունն արտահայտվում է միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիր կնքելու վերաբերյալ հանձնարարական տալու կամ առաջարկություն անելու միջոցով։

Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի հանձնարարականը կամ առաջարկությունն անմիջականորեն ուղարկվում է արտաքին գործերի նախարարություն: Հանձնարարականը կամ առաջարկությունը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը հանձնարարականի կամ առաջարկության պատճենը` համապատասխան պայմանագիր կնքելու վերաբերյալ իր կարծիքով, փոխանցում է այն գերատեսչություն, որի իրավասության ոլորտին առնչվելու կամ առավելապես առնչվելու են դրանով կարգավորվելիք հարաբերությունները` անհրաժեշտության դեպքում կցելով համապատասխան միջազգային պայմանագրի նախագծի տարբերակ։

6. Արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունն արտահայտվում է միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիր կնքելու վերաբերյալ իրավասու գերատեսչությանը առաջարկություն ներկայացնելու միջոցով, որին կարող է կցվել նաև միջազգային պայմանագրի նախագծի տարբերակ:

7. Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը դրսևորվել է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտի կողմից, և այդ մասին առաջարկությունը ներկայացվել է արտաքին գործերի նախարարություն, ապա վերջինս այդ առաջարկությունը 10-օրյա ժամկետում իր կարծիքի հետ փոխանցում է այն գերատեսչություն, որի իրավասության ոլորտին առնչվելու կամ առավելապես առնչվելու են դրանով կարգավորվելիք հարաբերությունները` վերջինիս ուղարկելով նաև համապատասխան միջազգային պայմանագրի այն նախագիծը, որն ինքը ստացել է նախաձեռնություն ցուցաբերած միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտից։

Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնություն դրսևորած միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտը համապատասխան առաջարկությունն անմիջականորեն ներկայացրել է իրավասու գերատեսչություն, ապա վերջինս այդ մասին 5-օրյա ժամկետում ծանուցում է արտաքին գործերի նախարարությանը` կցելով առաջարկությանը վերաբերող այն փաստաթղթերի պատճենները, որոնք ստացել է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտից, ինչպես նաև իրականացնելով սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ և հինգերորդ պարբերություններով նախատեսված գործողությունները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։